Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հունաստանը վերականգնում է Օլիմպիական Զևսի տաճարը

Հունաստանը վերականգնում է Օլիմպիական Զևսի տաճարը
12.02.2021 | 20:51

Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Լինա Մենդոնին այցելել է Օլիմպիական Զևսի տաճար, որտեղ այժմ վերականգնման աշխատանքներ են իրականացվում, հայտնում է Greek City Times-ը:

Նախարարին ուղեկցել են մշակույթի հարցերով գլխավոր քարտուղար Ջորջ Դիդասկալուն, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնատար անձինք:

«Նախագիծը լի է բազմաթիվ դժվարություններով և խնդիրներով, որոնք շատ դեպքերում ի հայտ են գալիս աշխատանքների ընթացքում: Նախարարության իրավասու ծառայությունները բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի նախագիծն իրականացվի և ավարտվի նախատեսված ժամանակետներում», - նշել է Մենդոնին: Տաճարը Հունաստանի խորհրդանիշերից մեկն է, գտնվում է Ակրոպոլիսից 500 մ հարավ-արևելք և Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակից մոտ 700 մ հարավ:
Հին ժամանակներում հայտնի էր որպես Հունաստանի ամենամեծ տաճարը:

Դիտվել է՝ 12608

Մեկնաբանություններ